Հասարակություն

Պոլիկլինիկաների բուժաշխատողները կստանան բոնուսներ. մանրամասներ

Unknown 146 դիտում
Պոլիկլինիկաների բուժաշխատողները կստանան բոնուսներ. մանրամասներ

 Առողջության առաջնային պահպանման օղակում բուժաշխատողների աշխատավարձը 2023 թվականին կբարձրանա։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը տեղեկացրեց, որ սա պասիվ աշխատավարձի բարձրացում չի լինելու:

 

«Այսինքն՝ չի լինելու այնպես, որ ունենք այսքան գումար և այն բարձրացնելու ենք ու դառնալու է իքս գումար: Փոխարենը բուժաշխատողի պարտականությունները պատշաճ կատարելու պարագայում նա կստանա բոնուսներ, ըստ այդմ էլ, կբարձրացվի աշխատավարձը»,-ասաց Արտակ Ջումայանը:

 

Արդեն իսկ այդ բոնուսային համակարգը կա, սակայն նախարարի տեղակալը նշեց, որ գնահատվող ցուցանիշներն են թերի, ինչպես նաև ֆինանսավորումն է փոքր: Ներկայում աշխատանք է տարվում այդ ցուցանիշների առավել հստակեցման ուղղությամբ, որ շոշափելի լինի բուժառուի հետ աշխատանքը, հեշտ լինի նախարարության կողմից իրականացվող վերահսկողությունը:

 

«Այս պահին ունենք 32 տեսակի գնահատման ցուցանիշ, դրանք վերանայում ենք: Աշխատել բուժառուի հետ, անհրաժեշտության դեպքում ուղղորդել այս կամ այն նեղ մասնագետի մոտ, հետևել ընթացքին, ներգրավել սքրինինգային ծրագրերում և այսպես շարունակ: Ամբողջ շղթան պետք է վերահսկվի ու մեզ համար տեսանելի լինի: Ճիշտ ու պատշաճ աշխատանքի արդյունքում կփոխանցվեն համապատասխան բոնուսներ, որոնց հիման վրա էլ կբարձրացվի աշխատավարձը»,-ասաց Արտակ Ջումայանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250