Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դուրս է եկել Եվրոպայի գավաթի եզրափակիչ
Հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը շարունակում է հաջող ելույթները Չեխիայում անցկացվող Եվրոպայի գավաթի գրան պրիում և նվաճել է մրցաշարի եզրափակիչի ուղեգիր։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը կիսաեզրափակիչ մենամարտում ուժերն է չափել անգլիացի Աչուշի Քլինթոնի հետ, ով մինչ այդ առավելության էր հասել Փարիզի օլիմպիական խաղերի մրցանակակիր Աբոուդո Ջամիլի նկատմամբ։ Մրցապայքարի մեկնարկային ռաունդում Չալոյանը մրցակցին զիջել է 2:3 հաշվով, սակայն երկրորդ ռաունդում կարողացել է փոխել հանդիպման ընթացքը՝ հաղթելով 4:1 հաշվով։
Հայ բռնցքամարտիկը առավելություն է գրանցել նաև երրորդ ռաունդում՝ հաղթելով 5:0 հաշվով և նվաճելով եզրափակիչի տեղը։ Տիտղոսի համար վճռորոշ մենամարտում Չալոյանի մրցակիցը կլինի Հնդկաստանը ներկայացնող Նարենդեր Նարենդերը։ Եզրափակիչ հանդիպումը նախատեսված է հունիսի 20-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ռոնալդինյոն վերադառնում է մեծ ֆուտբոլ
Բրազիլիայի ազգային հավաքականի, «Բարսելոնայի» և «Միլանի» լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդինյոն պայմանավորվածություն է ձեռ...
Պարագվայի հավաքականը հաղթեց Թուրքիայի ընտրանուն աշխարհի առաջնությունում
Աշխարհի 2026 թվականի առաջնության D խմբի երկրորդ տուրի խաղում Պարագվայի հավաքականը 1-0 հաշվով առավելության հասավ Թուրքիայ...
Հենրիխ Մխիթարյանը ծրագրում է ևս մեկ տարի խաղալ
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ չի պատրա...
Էլինա Ավանեսյանը հաղթել է Զագրեբի ԻՏՖ Վ100 մրցաշարում
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դարձել է Զագրեբում անցկացված ԻՏՖ Վ100 մրցաշարի հաղթող, հայտնում են մարզական պարբերականները...