Կազմակերպված ծուղակ էր. Արցախի թեմի առաջնորդը` 44-օրյա պատերազմի մասին

Պատերազմի ավարտից երկու տարի անց որեւէ գիտակից հայ չի կարողանում համակերպվում, որ ինքը ոչ միայն պարտվել է, այլ նաեւ, որ այդ ամենը եղել է անարդար կերպով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

 

««Քաջերը քաջերի դեմ ելան, երկու կողմն էլ պարտություն կրեց» արտահայտությունն այս պատերազմի մասին չէր, մեր դիմաց քաջեր չէին, այստեղ կազմակերպված ծուղակ էր, եւ մենք արձանագրեցինք այս խայտառակ պարտությունը»,- ասել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

 

Ըստ նրա՝ անգնահատելի եւ անկշռելի է այն հոգեւոր արժեքը, որն այժմ ոչնչացնում է Ադրբեջանը։

 

«Մշակութային եղեռն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման ծանրակշիռ կազմակերպությունն ուղղակի չի արձագանքում, այդ նույն կազմակերպությունն այսօր մշակութային բարձր արժեքների մասին է խոսում»,- նկատել է եպիսկոպոս Աբրահամյանը։

 

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշել է, որ Դադիվանք ուխտագնացությունները վերականգնվել են։ Սեպտեմբերին եւ հոկտեմբերին երկու խումբ այցելել է Դադիվանք․ «Սնունդը, կապը կա։ Մեր սպասավորները խաղաղապահների հետ ներդաշնակ կերպով ապրում են»։

 

Մանրամասները` կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ