Դիմել են դատարան՝ պահանջելով անօրինական ճանաչել Հատիս լեռան տարածքի օտարումը

 «Հատիս» նախաձեռնությունը դիմել է դատարան՝ պահանջելով անօրինական ճանաչել Ակունքի համայնքապետարանի կողմից Հատիս լեռան տարածքի օտարումը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Գարեգին Միսկարյանը։

 

«Հայցի հիմք է հանդիսացել Ակունքի hամայնքապետարանի ավագանու որոշումը, որով տարածքը աճուրդի է հանվել, մեր պահանջն է անվավեր ճանաչել այդ որոշումը, քանի որ այն եղել է օրենքի կոպիտ խախտմամբ, օրենքը արգելում է օտարել բնության հուշարձանը, իսկ ավագանին այս մասով ապօրինի որոշում է կայացրել»,- ասաց Միսկարյանը՝ նշելով, որ դատարանը ընդունել է հայցը, առայժմ նորություններ չկան։

 

Հիշեցնենք, որ Հատիս լեռան վրա կառուցապատում է իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նա Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիր է կառուցում։

Քաղաքականություն