5 մլն դրամ են ծախսել ԱԺ բուֆետի ճաշասեղանների գնման համար, շինաշխատանքների համար՝ շուրջ 7 մլն դրամ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Ազգային ժողովը պետական միջոցների հաշվին խորհրդարանի ճաշարանի ճաշասեղանների համար ծախսել է 5 մլն դրամ գումար։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնվել է չորստեղանի ճաշասեղան՝ աթոռներով։ Թվով 25 հատ սեղան է գնվել, միավորի արժեքը կազմել է 200 հազար դրամ։ Ազգային Ժողովի աշխատակազմը պայմանագիր կնքել է անհատ ձեռներեց Մանուկ Գալստյանի հետ։
Բացի այս, 6 մլն 940 հազար դրամ էլ Ազգային ժողովի աշխատակազմը ծախսել է շինարարական աշխատանքների համար։ Այսինքն՝ մոտ 7 մլն դրամ ծախսվել է ճաշարանի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Նշենք, որ մինչ այս՝ հոկտեմբերին, կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունել էր որոշում՝ ԱԺ-ին թույլ տալով արտասահմանյան գործուղումների միջոցներից 31 մլն դրամով մեկ անձից գնում կատարել խորհրդարանի բուֆետ-ճաշարանի վերանորոգման համար:
Այդ որոշման համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը նախատեսում է իրականացնել Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման եւ վերազինման աշխատանքներ՝ ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային եւ հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով եւ սպասքով: Հավելենք, որ այս պահին շինաշխատանքները դեռ շարունակվում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը՝ Խերսոնից Ռուսաստանի նահանջի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Խերսոնից զորքը հանելու Մոսկվայի որոշման մասին. նա ասել է, որ դա սպասելի էր և վկայում է Ռո...
2025-ին Ղարաբաղում ոչ մի ռուս զինվոր չի լինի. Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում սպառնացել են ՌԴ-ին
Ադրբեջանի պետական AzTv հեռուստաալիքը, որը հայտնի է իր հակահայկական բազմաթիվ հաղորդումներով, հերթական ռեպորտաժի ընթացքում...
Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը ԼՂ հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում, միևնույն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ...