Վլադիմիր Գասպարյանի դուստրն ու փեսան հրավիրվել են դատախազություն

ՀՀ նախկին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Աննա Գասպարյանն ու նրա ամուսինը՝ Արթուր Գեւորգյանը, նոյեմբերի 18-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք azdarar.am կայքից։

 

Աննա Գասպարյանին ուղղված ծանուցագրում մասնավորապես նշված է․ 

 

«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Արթուր Սամվելի Գեւորգյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»: