«ԵՄ դիտորդները վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել Հայաստանի սահմանների ուղղությամբ». Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզում Եվրամիության դիտորդներն արդեն արձանագրել են ու վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել Հայաստանի սահմանների ուղղությամբ և կան օկուպացված տարածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Խախտումներ արձանագրվել են, բայց վերջին օրերին ակնհայտ երևում է, որ նվազել են դրանք: Ամեն դեպքում, դիտորդներն իրենց պարեկային գործունեությունն են իրականացնում, ինչը ևս ազդեցությունն է թողել, դա ևս պատճառ է, որ հակառակորդը նվազեցրել է կրակոցները»,- ասաց մարզպետը:
Սարգսյանի խոսքով՝ ԵՄ դիտորդները Գեղարքունիքում ունեն 1 շտաբ, բայց 11 բնակավայրերի սահմանով մեկ իրականացնում են աշխատանք։ Իսկ թե պարեկային ծառայությունը կոնկրետ որտեղ են իրականացնում, նա չբարձրաձայնեց:
«Նրանք ամեն օր դիտարկում են իրականացնում, ամեն օր նոր բացահայտումներ են անում: Մարզպետարանն իր ունեցած ամբողջ ինֆորմացիան փոխանցել է մեր գործընկերներին, իրենք էլ վստահեցրել են, որ դա որպես զեկույց կներկայացնեն: Դիտորդների շարքում արդեն կան մարդիկ, ովքեր արձանագրել են և վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Գեղարքունիքում 8 դիտորդ է առաքելություն իրականացնում:
«Քարտեզների ու ներկա պահին ադրբեջանական զորքերի գտնվելու հետ կապված իրենք վստահ են, որ Հայաստանի տարածքներից օկուպացված տարածքներ կան, ու վստահ են, որ դա ադրբեջանական ագրեսիայի արդյունքում է եղել»,- նշեց մարզպետը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորիստի ուղղությամբ
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակեր...
Թշնամին կրկին կրակել է․ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող ունենք
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում...
Հակառակորդը կրկին կրակել է. կիրառել են նաև ականանետ
Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացե...
«Պատրաստ ենք միասին վառել վառարանը, խորոված պատրաստել». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Եվրոպային վառելափայտով օգնել ջեռուցման համար, որպեսզի հարեւան երկրնե...