ՇՄՆ-ն` վաղը կայանալիք ծառատունկը քաղաքական ենթատեքստի տակ ներկայացնելու մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել` անդրադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիք համապետական ծառատունկին:
Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Երեկվանից փորձ է արվում սույն թվականի նոյեմբերի 5-ին նախատեսված աշնանային համապետական ծառատունկի օրվա ընտրությունը քաղաքական ենթատեքստի տակ ներկայացնել։
Հարկ ենք համարում, տեղեկացնել, որ աշնանային համապետական ծառատունկի օրը ընտրվել է դեռ ամիսներ առաջ։ 2022 թվականի աշնանային ծառատունկերի նախապատրաստական և տնկման աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են և շարունակվելու են մինչև նախատեսված ամբողջ քանակի տնկումը։
Համապետական ծառատունկի օրը հայտարարվել է սույն թվականի հոկտեմբերի 28-ին, իսկ նոյեմբերի 5-ին նախատեսվող հանրահավաքի մասին հայտարարվել է 2 օր անց՝ հոկտեմբերի 30-ն։
Ուստի, հորդորում ենք զերծ մնալ բնապահպանական այս կարևորագույն միջոցառման վերաբերյալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորիստի ուղղությամբ
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակեր...
Թշնամին կրկին կրակել է․ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող ունենք
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում...
Հակառակորդը կրկին կրակել է. կիրառել են նաև ականանետ
Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացե...
Էրդողանը Tik-Tok-ում հաշիվ է բացել
Թուրքական մի շարք ազդեցիկ լրատվամիջոցներ հայտնում են, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Tik-Tok հավելվածում հաշիվ է...