«Կեղտոտը Մոսկվայում նստած գլուխներն են»․ Զելենսկի
Մոտ 4,5 միլիոն ուկրաինացիներ՝ բնակչության նախապատերազմյան թվի ավելի քան 10 տոկոսը, ռուսների հրթիռակոծությունների հետևանքով մնացել են առանց էլեկտրականության: Այդ մասին գիշերային տեսաուղերձում հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Հիմա մեր համազգային պարտավորություններից մեկն է դիմանալ ռուսների էներգետիկ ահաբեկչությանը և հաղթահարել այս փորձությունը», - ասել է նախագահը:
Նրա փոխանցմամբ, ռուսների հարձակումների հետևանքով խափանվել է մայրաքաղաք Կիևի և երկրի 10 այլ շրջանների հոսանքի մատակարարումը:
Զելենսկին բնակիչներին և տեղական իշխանություններին հորդորել է առավելագույն չափով խնայել էլեկտրականությունը:
Նա գովեստով է արտահայտվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների ստուգումներից հետո հրապարակված եզրակացության մասին, ըստ որի՝ Ուկրաինայի միջուկային հիմնարկներում «կեղտոտ ռումբ» ստեղծելու վկայություններ չեն հայտնաբերվել:
«Ուկրաինան «կեղտոտ ռումբ» չունի, միակ կեղտոտ բանը, որ կա մեր տարածաշրջանում, Մոսկվայում նստած գլուխներն են, որոնք զավթել են պետական իշխանությունը Ռուսաստանում և ահաբեկում են Ուկրաինան ու ամբողջ աշխարհը», - ասել է Զելենսկին:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ...
Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը կմեկնեն ԱՄՆ
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինա...
2025-ին Ղարաբաղում ոչ մի ռուս զինվոր չի լինի. Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում սպառնացել են ՌԴ-ին
Ադրբեջանի պետական AzTv հեռուստաալիքը, որը հայտնի է իր հակահայկական բազմաթիվ հաղորդումներով, հերթական ռեպորտաժի ընթացքում...
ԱՄՆ դեսպանատունը՝ «վաշինգտոնյան փաստաթղթի» մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից անդրադարձել են այսպես կոչված «վաշինգտոնյան փաստաթղթին»։ Դեսպանատուն ուղարկված հարցման մեջ Civic.a...