Քաղաքականություն

«Չեմ բացառում, որ մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև է արել». Պապոյան

«Չեմ բացառում, որ մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև է արել». Պապոյան
Իշխող խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկին…

Իշխող խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկին:

 

«Սովորական վերահաշվարկ է տեղի ունեցել, այդքան մեծ ձայների մեջ կարծում եմ նորմալ է, որ ինչ-որ մեկի ձայնը երկուսով ավելացավ կամ երեքով պակասեց»,-ասել է Պապոյանը:

 

Հարցին՝ ում հորդորով է առաջարկվել վերահաշվարկ իրականացնել` հաշվի առնելով, որ տեղեկեկություններ կան, որ վերահաշվարկի առաջարկ անողը եղել է Արսեն Թորոսյանը, Պապոյանը ասաց.

 

«Վստահ չեմ, միգուցե։ Հաշվարկի հետ կապված չեմ բացառում, որ մուտքագրողը հոգնած է եղել, մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև է արել։ Ես կարծում եմ նման սխալներ են տեղի ունեցել, իսկ վերահաշվարկի ժամանակ շատ ավելի ուշադիր ու դանդաղ է հաշվարկը տեղի ունեցել՝ փորձելով բացառել սխալները։ Չեմ կարծում, որ լուրջ սխալ է տեղի ունեցել։ Ձայները իրար այնքան մոտ են, այդքանի մեջ 30 տոկոսը մնացել է նույնը, 30 տոկոսինը օրինակ 3-4 ով ավելացել է, մի 30 տոկոսին էլ պակասել է, սրանք միջինացված եմ ասում»,- նշեց նա և բացառեց ընտրության ժամանակ դիտավորության որևէ վարկած։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250