«Հուսով եմ՝ այս ուղերձը Ադրբեջանում կհասկանան». Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մեկ լավ ու մեկ վատ արձանագրում արեց:
«Վատն այն է, որ բոլոր ուղղություններով, որոնց շուրջ բանակցում ենք Ադրբեջանի հետ, ըստ էության, հանդիպում ենք Ադրբեջանի մաքսիմալիստական, առավելապաշտական դիրքորոշումներին: Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը, համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել, այժմ կարող է ինչ-որ պայմաններ թելադրել։ Սա, իհարկե, իրականություն չի կարող լինել ու երկարատև, կայուն ու համապարփակ խաղաղության այս ճանապարհով հնարավոր չէ հասնել», - ասաց Միրզոյանը:
Նրա խոսքով` եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված է ունենալ կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ապա պետք է որոշ հարցերում արձանագրեն, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել:
Լավ նորության մասին խոսելիս Միրզոյանը նշեց, որ բոլոր խնդիրները, որ կան Ադրեջանի հետ հարաբերություններում, ամբողջ փաթեթի նկատմամբ կա միջազգային հանրության հստակ ուշադրություն:
«Այս ուշադրությունը գնալով ավելի մեծանում է, հատկապես, սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո, կարծում եմ, միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառման սպառնալիքը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ։ Հուսով եմ՝ այս ուղերձը Ադրբեջանում կհասկանան», - նեց Միրզոյանը:
Նա նշեց. «Կան գծեր, որոնք չպետք է հատվեն, սա է միջազգային հանրության ուղերձը»:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...