Հունանյանը` Հայաստան-Իրան, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Երևանն ու Թեհրանը տարբեր հարցերի շուրջ չունեն տարբեր կարծիքներ. Հայաստանի և Իրանի միջև տարակածություններ չկան:
ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հայաստանն ու Իրանը շատ երկար պատմական հարաբերություններ ունեն, և այդ հարաբերությունները ոչ միայն սահմանափակվում են կառավարություններով, այլև առկա են երկու ժողովուրդների միջև։ Հունանյանը Իրանը բնութագրել է որպես Հայաստանի առանցքային գործընկեր և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն բոլոր ոլորտներում։
«Կարծում եմ, մենք Իրանի հետ որևէ տարակարծություն չունենք»,- ասել է Հունանյանը և հավելել, որ Երևանն ու Թեհրանը տարբեր հարցերի շուրջ չունեն տարբեր կարծիքներ։ Դիվանագետի խոսքով` արդյունքում երկու երկրների հարաբերություններն ապագայում կամրապնդվեն։
Հունանյանը պատասխանել է նաև Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին հարցին.
«Հայաստանը ձգտում է խաղաղություն հաստատել հարավկովկասյան տարածաշրջանում»,-ասել է ԱԳՆ խոսնակը:
Հունանյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, նույն ընթացակարգով կանցնի բանակցությունների սեղանի շուրջ և հավելել, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...