Հայաստանը և Իրանը հուշագիր են ստորագրել
Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: Հայաստանի վարչապետի այցն, անկասկած, բեկումնային կլինի երկու երկրների զարգացման գործում, ասել է Ռայիսին՝ հավելելով, որ երկու երկրների միջև լավ հարաբերությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանում և աշխարհում:
Նրա խոսքով՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները: Իր հերթին Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ Ռայիսիի մոտեցումը: Փաշինյանը նաև ներկայացրել է երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները: Mehrnews-ը գրում է, որ Հայաստանը և Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ: |
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ դեսպանատունը՝ «վաշինգտոնյան փաստաթղթի» մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից անդրադարձել են այսպես կոչված «վաշինգտոնյան փաստաթղթին»։ Դեսպանատուն ուղարկված հարցման մեջ Civic.a...
Մեզ համար շատ կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումն այս հարցում. Փաշինյանը՝ Պուտինին
«Հայաստանի համար կարևոր է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ԼՂ այն հատվածից, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվ...
Սոչիում պատրաստվում են եռակողմ հանդիպմանը
Սոչիի «Ռուս» առողջարանի կենտրոնական ատրիումը պատրաստվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմ...
Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը կմեկնեն ԱՄՆ
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինա...