ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂ հարցում Հայաստանի համար ընդունելի են ՌԴ-ի առաջարկած մոտեցումները. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում բանակցությունների ընթացքում կողմնորոշվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրապարակային հայտարարությունները հիմք ընդունելով։ Փաշինյանն այս մաին հայտնեց Սոչիում Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ` եռակողմ հանդիպումից առաջ։
«Մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը ծավալուն է, սակայն կուզեի կենտրոնանալ տարածաշրջանային անվտանգության հարցերի վրա։ Վալդայ ակումբում տեղի ունեցած Ձեր ելույթում Դուք անդրադարձաք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի հարցին։ Ընդգծեցիք Լեռնային Ղարաբաղի հետ կապված այդ գործընթացի որոշ կարևոր պարամետրեր՝ պնդելով, որ կաջակցեք այն սկզբունքների ընտրությանը, որոնց օգտին կարտահայտվի հայ հասարակությունը։ Հուսով եմ, որ դուք կաջակցեք այդ առաջարկները եռակողմ հանդիպման արդյունքներով հնարավոր հայտարարության մեջ»,–ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Պուտինի մասնակցությամբ ՀԱՊԿ-ի վերջին նիստի ընթացքում Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ–ի համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են Ռուսաստանի նախագծով` Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ։
Փաշինյանի խոսքով` Հայաստանն առաջարկել է դա, բայց մինչ օրս չկա այն պնդումը, որ ռուսական կողմն աջակցում է այդ առաջարկին։ ՀՀ վարչապետը հավելեց` այդ առաջարկները ոչ մի կերպ չեն հակասում այն առաջարկներին, որոնք ձեռք են բերվել Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի խոսքը` Պուտինի հետ հանդիպման ընթացքում
Հայաստանի համար կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքերին ելման դիրքեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Փաշինյանի Իրան կատարած այցից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ի առավոտյան ժամանել է Թեհրան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն է միջանցքի խնդիր դրել, Մոսկվան կողմնապահություն է անում հօգուտ Ադրբեջանի. ՔՊ պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ առաջիկայում ՌԴ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատասխանեց Ալիևի սպառնալիքներին. վարչապետի ամբողջական ելույթը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարու...