Հստակ քաղաքական մոտեցում չկա, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ. Խաչատուր Սուքիասյան
Հստակ քաղաքական մոտեցում չկա, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ: Այս մասին այսօր, ՔՊ-ի համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Այն պաշտոնյաները, որոնք դրա մասին խոսել են, ոչ մեկը չի ասել, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե կա տեսակետ, թե Հայաստանը փոխում է իր քաղաքական վեկտորը, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Քաղաքական հարթակում ՀՀ-ում ժամանակն է, որ մենք առաջնորդվենք ՀՀ շահերով, ոչ թե փոքր, նեղ, կուսակցական շահերից: Այդ մտքերը ոչ մի հիմք չունեն: Դա արվում է, որպեսզի այս կամ այն երկրի հետ Հայաստանի իշխանություններին որոշակի սրման տանեն: Խնդրում եմ՝ հարգեք Հայաստանի եւ իր քաղաքացիների շահերը»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ–ում ընտրությունների կեղծման էջը փակված է․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարել է, թե ՀՀ–ում ընտ...
Պատրաստ եմ ստորագրել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-15-20 տարով. Փաշինյան
«Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Լեռնային Ղարաբաղում...
Ըստ Լուկաշենկոյի՝ եթե օկուպանտն իրենց մարդն է, ուրեմն ՀԱՊԿ-ը չի գործում. Արմեն Խաչատրյան
«Հայաստանի Հանրապետությունը քաջ գիտակցում է իր շահերը եւ այն առաջ է մղում, եւ իհարկե քննարկումը լինելու է մեր կողմից ՀՀ...
«Եթե դիվանագիտական տարբերակը չի աշխատում, ՀԱՊԿ-ը պետք է ուժային գործողություն պլանավորի». Նիկոլ Փաշինյան
«Արդեն երկար ժամանակ Ադրբեջանը արևմտյան երկրներին, Եվրոմիությանը ներկայացնում է հետևյալ պատկերը, որ ՀՀ կառավարությունը,...