Մեքենայով մոտեցել է և կրակ բացել. Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն
Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն Էլնուր Գասիմովը` «Գարդաշօղլու» մականվամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ի երեկոյան, երբ Գասիմովը և ևս 3 ադրբեջանցի քայլելիս են եղել փողոցով։
Պարզվել է մարդասպանի ինքնությունը, որի անունը Նիջաթ է։ Նա մեքենայով մոտեցել է և կրակ բացել։ Արդյունքում Գասիմովը ծանր վիրավորվել է և հիվանդանոցում մահացել։
Նշվում է, որ «Գարդաշօղլուն» եղել է «օրենքով գող» Ռովշան Ջանիևի հարազատ մարդկանցից մեկը։ Ջանիևը սպանվել է 2016 թվականին։ Ինչ վերաբերում է մարդասպանին, ապա նա մահացած «օրենքով գող» Նադիր Սալիֆովի շրջանակից է, որը հայտնի է որպես «Լոտու Գուլի»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորիստի ուղղությամբ
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակեր...
Մասկն աշխատանքից ազատել է Twitter-ի անձնակազմից որոշ անձանց
Tesla-ի գործադիր տնօրեն, միլիարդատեր Իլոն Մասկը աշխատանքից ազատել է Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին և ֆինանսակ...
Կրակահերթ է արձակել և պատճառել մահացու հրազենային վնասվածք. ՔԿ-ն մանրամասնում է
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վար...
Համածառայակցի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել պահեստազորային զինծառայող. ՊՆ
Հոկտեմբերի 29-ին համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պահեստազորային, շարքային Միսակ Նո...