Իսրայելը և Լիբանանը ծովային սահմանի սահմանագծման մասին համաձայնագիր են ստորագրել
Իսրայելը և Լիբանանը, որոնք պաշտոնապես պատերազմական վիճակում են, լուծել են երկարամյա վեճը: Այս մասին գրում է Euronews-ը:
Կողմերի ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել ծովային սահմանի սահմանազատման մասին։ Արարողություններն անցկացվել են առանձին։ Հրեական պետությունում փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Յաիր Լապիդը՝ բանակցային թիմի ներկայությամբ։
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, ով այդ ժամանակ գտնվում էր Թուրքիայում, ողջունել է գործարքը:
«Ծովային սահմանի մասին համաձայնագիրը արտացոլում է հակառակորդ կողմերի՝ հանուն կայունության և տնտեսական բարգավաճման համագործակցելու կարողությունը: Այս համաձայնագիրը արժեքավոր ներդրում է Իսրայելի անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի կայունության և անվտանգության համար»,- ասել է նա:
Լիբանանի նախագահ Միշել Աունը Բեյրութում ստորագրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված պաշտոնական ուղերձը Իսրայելի հետ համաձայնագրի հաստատման վերաբերյալ։ Բանակցությունները շարունակվել են երկու տարի՝ որպես միջնորդ հանդես է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը. ինչ է սպասվում
Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառ...
Փաշինյան - Պուտին - Ալիև հանդիպումը մեկնարկել է, առանձին հանդիպում են ԱԳՆ ղեկավարները. Պեսկով
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակ...
Տպավորություն է, որ Թուրքիան ավելի շահագրգիռ է այսպես կոչված միջանցքով, քան Ադրբեջանը. Միրզոյան
Մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար, բայց բոլոր բացվելիք են...
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Աբդոլլահիանը
Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցո...