Վաշինգտոնյան համաձայնագիրը ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում. Պուտինը՝ Հայաստանի ընտրության մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն, իհարկե, պետք է, և մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը․ այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ հայ ժողովուրդն ու ղեկավարությունը պետք է ընտրեն, թե որ տարբերակն է իրենց պետք, սակայն ցանկացած տարբերակ, որը կհանգեցնի խաղաղության, ընդունելի կլինի իրենց համար։
«Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ, ինչքան գիտեմ՝ Վաշինգտոնյանը, որը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, ապա խնդրեմ»,-ասել է Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ն կսատարի հայ ժողովրդի ցանկացած ընտրության։
Պուտինը նաև նշել է, որ եթե Հայաստանն ու ներկա իշխանությունըկարծում են, որ Ղարաբաղը ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ներառել պայմանագրում, դա նույնպես հնարավոր է քննարկել։
«Սա շատ դժվար ու ծանր հարց է, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցն է, և մենք, նկատի առնելով Ադրբեջանի շահերը, պետք է կենտրոնանանք այն հարցերի վրա, որոնք կառաջարկի Հայաստանը»,-ասել է ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Վաղը կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը. ինչ է սպասվում
Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառ...
Փաշինյան - Պուտին - Ալիև հանդիպումը մեկնարկել է, առանձին հանդիպում են ԱԳՆ ղեկավարները. Պեսկով
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակ...
Տպավորություն է, որ Թուրքիան ավելի շահագրգիռ է այսպես կոչված միջանցքով, քան Ադրբեջանը. Միրզոյան
Մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար, բայց բոլոր բացվելիք են...
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Աբդոլլահիանը
Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցո...