ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթարյանը գլխով գոլ է խփել և ընդգրկվել «ֆուտբոլիստների էլիտար ակումբ»
Երեկ «Inter» - «Viktoria Plzeň» խաղում հաշիվը բացել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` 35-րդ րոպեին։
Հայ ֆուտբոլիստը գլխի հարվածով գրավեց դարպասն ու, ի շնորհիվ այդ գոլի, մտավ այն ֆուտբոլիստների էլիտար ակումբ, ովքեր գոլեր են խփել եվրոպական մրցաշարերի մեծ թվով տարբեր ակումբներում: Մխիթարյան, Իբրահիմովիչ, Մուտու, Ջոն Քարյու. այս բոլոր ֆուտբոլիստները գոլեր են խփել 7 տարբեր ակումբների համար եվրոպական առաջնություններում: