Իսրայելի նպատակը կլինի ոչնչացնել իրանական բանակի կարևորագույն կարողություններ․ Ֆիդան
«Կարծում եմ՝ Իսրայելի հիմնական նպատակը կլինի ոչնչացնել իրանական բանակի որոշ կարևորագույն կարողություններ», - ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Խոսելով Իսրայելի՝ Իրանում ղեկավարության փոփոխությունը խթանելու հավանական ցանկության մասին՝ Ֆիդանը նշել է, որ նրանք կարող են ցանկանալ, բայց դեռ պարզ չէ՝ կկարողանան դա իրականացնել, թե ոչ։
«Սա կախված չէ արտաքին ռազմական միջամտությունից, այլ ժողովրդի կամքից։ Իրանի ժողովուրդը միշտ համախմբվում է իր առաջնորդների շուրջ պատերազմների և արտաքին սպառնալիքների ժամանակ, հատկապես, երբ հարձակումները գալիս են Իսրայելից», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ․ Ռուբեն Ռուբինյան
Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊...
Քրեական վարույթ՝ Մայր Աթոռի դեմ. դատական ակտը չի կատարվել
Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ «ՀՀ հարկադիր կատարումն ա...
2-րդ նախագահը խոսում է եկեղեցուց, բարոյականությունից․ Լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում արված հայտարարություն...
Թող առողջ լինեն ու քննադատեն․ Թունյանը՝ անվճար բուժօգնությունների մասին
Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրա...