Լեռնային շրջաններում սպասվում է բուք. Երևանում՝ մառախուղ
Այսօր Հայաստանում ձյուն չի գա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 30-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում մառախուղ է սպասվում։ Նշված ժամանակահատվածում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կշարունակի բարձրանալ Լոռիում, Տավուշում և Սյունիքում 5-7 աստիճանով)։
Այսօր մառախուղ է սպասվում նաև Երևանում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 0–ից -2, գիշերը` -5-ից -7 աստիճանի սահմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Անգլերենի քննության թեստերում խոտան է եղել․ դիմորդները պահանջում են նոր քննություն
Այսօր տեղի ունեցած օտար լեզուների միասնական քննությունը վերածվել է իսկական փորձության հարյուրավոր դիմորդների համար։ Անգլ...
10 քաղաքացի հոսպիտալացվել է, ծանր դեպքեր կան. մանրամասներ՝ Արագածոտնիում շղթայական վթարից
Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում: Այդ մաս...
Չեռնոբիլի ատոմակայանը ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից
Չեռնոբիլի ատոմակայանը (ՉԱԷԿ) ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից։ Այս մասին հայտարարել է Ատոմային էնե...
Կենտրոնական բանկը շրջանառությունից կհանի երկրորդ սերնդի թղթադրամները
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...