Փի Դիդին խոստովանել է, որ կապ ունի Թուփաքի սպանության հետ
Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Շոն Քոմբսը, որը հայտնի է որպես Փի Դիդի, կապված է Թուփաք Շաքուրի սպանության հետ, հաղորդում է New York Post-ը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը։
Մանհեթենի Գերագույն դատարան ներկայացված հայցի համաձայն՝ Քոմբսը 2012 թվականին Թուփաքի սպանության մասին հիշատակումն օգտագործել է որպես սպառնալիք՝ սեռական ոտնձգության ենթադրյալ զոհին լռեցնելու համար։ Հայցվոր Սթիվ Օթիսը պնդում է, որ տղամարդ ուղեկցորդուհի աշխատելիս Նյու Յորքի կենտրոնում գտնվող հյուրանոցում Քոմբսը հարձակվել է իր վրա՝ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելուց հետո։
Օթիսի խոսքով՝ միջադեպից հետո Քոմբսը սպառնացել է իրեն և հայտարարել, որ եթե ինքը կազմակերպել է հայտնի ռեփերի սպանությունը, ապա Օթիսի համար հետևանքները կարող են ավելի ծանր լինել։
Գործի փաստաթղթերում նաև նշվում է, որ դրանից առաջ Քոմբսը, ենթադրաբար, ստիպել է Օթիսին մի քանի ժամ շարունակ նվաստացուցիչ գործողություններ կատարել մի կնոջ հետ։ Դեպքից հետո, ըստ հայցվորի, սպառնալիքները շարունակվել են. 2014 թվականին, երբ Օտիսը մեկնաբանություն է թողել Քոմբսի Ինստագրամի էջում, երրորդ կողմի ներկայացուցիչները, իբր, նրան կրկին հիշեցրել են հնարավոր հետևանքների մասին։
Հայցում նշվում է, որ Otis-ի հետ համագործակցող էսկորտ գործակալության սեփականատերը նրան զգուշացրել է, որ Քոմբսի հետ կապված մարդիկ կարող են «մարդկանց անհետացնել»։ Հայցվորը պնդում է, որ սպառնալիքները մեկնաբանել է որպես մահվան սպառնալիքով լռելու ուղղակի պահանջ։





























