Ոստիկանությունը խուզարկում է Սոբչակի առանձնատունը
Ռուսաստանցի հեռուստաաստղ Քսենյա Սոբչակի մերձմոսկովյան առանձնատանը ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ իրավապահների գործողությունները տեղի են ունենում Սոբչակի կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովի դեմ շորթման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում։ Ինքը հեռուստաաստղը այդ գործով որևէ կարգավիճակ չունի։
Սուխանովը ձերբակալվել է երեկ, Սոբչակը նրա ձերբակալությունը գնահատել է որպես երկրում լրագրության հերթական ճնշում։
«Ինձ կպչելու առիթ չունեն, և դա վրդովեցնում է նրանց։ Անընդհատ ձերբակալում են իմ լրագրողներին, այժմ էլ Կիրիլի հետևից են ընկել և գործ են կարում նրա վրա», - արձագանքել է հեռուստաաստղը։
Քսենյա Սոբչակը ղեկավարում է «Осторожно, Media» հոլդինգը, որը ներառում է տելեգրամյան լրատվական ալիքների ցանց, փոդքասթ ստուդիա և յութուբյան ալիքներ։ Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական կնքահայրը համարվող Անատոլի Սոբչակի դուստրն է, վերջին շրջանում հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա. 168. am
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մ...
Մեր տեսակետը հետևյալն է․ ԱՄՆ-ից՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խնդրի հաղթահարման գործում կարևորում է ուղիղ երկխոսությունը։ «Արմե...
Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է․ ՀԺ
ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստ...
Պուտինը կրկին ստում է. Արամ Սարգսյան
ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինը հերթական անգամ ստում է և իր դավաճանության մեղքը փորձում է վերագրել ՀՀ ժողովրդին ու իշխանությանը։...