ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցային գործընթացին
ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է այս շաբաթ Հայաստանում Եվրամիության մշտադիտարկման առաքելության տեղակայման ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցային գործընթացում առկա իրավիճակին:
Պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե արդյոք այս քայլը կօգնի՞ առաջընթաց գրանցել տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելու գործում՝ Պետդեպի փոխխոսնակն ասել է.«Մենք հույս ունենք: Եվ դա այն է, ինչի համար պետքարտուղարը և դեսպան Ռիկերը (Կովկասի բանակցությունների գծով ԱՄՆ ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նոր համանախագահ) և մյուսները այս շենքից շարունակում են պնդել տվյալ թեման քննարկելիս: Չեմ ցանկանում գործընթացից առաջ ընկնել, բայց, իհարկե, մեր վերջնական նպատակն այստեղ խաղաղ լուծումն ու լուծումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ...
Լիզ Թրասը հրաժարական է ներկայացրել
Լիզ Թրասը հայտարարել է, որ հրաժարվում է Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոններից։ Այս...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 21...
Չավուշօղլուն լավ կլինի իր անունից խոսի․ Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ Ադրբեջանը չի առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները...