64-ամյա բնակչուհին իր տուն է բարձրանում մագլցելով. քանդել են տան աստիճաններն ու տեղը ոչինչ չեն տեղադրել

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Ճանապարհաշինարարները քանդել են... արդեն 4 ամիս է, ինչ Իջևան համայնքի Գանձաքար գյուղի 64-ամյա բնակչուհի Լալա Բեգլարյանն իր տուն է բարձրանում այսպես մագլցելով։ Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհի հիմնանորոգման ժամանակ քանդել են Լ. Բեգլարյանի տուն տանող աստիճանները և փոխարենը ոչինչ չեն տեղադրել։ Տուն վերադառնալիս կինը մի քանի անգամ սայթաքել, վայր է ընկել՝ ստանալով մարմնական վնասվածքներ։ Գանձաքար բնակավայրի վարչական ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանը հայտնեց, որ ինքն այդ հարցով դիմել է ճանապարհի կառուցապատումն իրականացնող «Խաչհար» ՍՊԸ աշխատողներին, ովքեր խոստացել են կարճ ժամկետում աստիճաններ տեղադրել։ Իջևան-Բերդ ավտոճանապարհի մաս հանդիսացող Գանձաքար-Իծաքար ճանապարհը կառուցապատվում է պետական բյուջեի 4.5 մլրդ դրամ ֆինանսավորմամբ։

 

Լուսանկարը՝ Հայկանուշ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից»,- գրել է Սարգսյանը:

Քաղաքականություն