«Գազպրոմ»-ը հնարավոր է համարում «Հյուսիսային հոսքեր»-ի համար Թուրքիայի տարածքով գազի վերաուղղորդումը
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հնարավոր է համարել, որ թուրքական հանգույցով կարելի կլինի վերաուղղորդել ահաբեկչական գործողությունների պատճառով «Հյուսիսային հոսքեր»-ից դուրս մնացած ծավալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խոսքը բոլոր այն դուրս մնացող ծավալների մասին է, որոնք մենք կորցրել ենք «Հյուսիսային հոսքեր»-ի վրա միջազգային ահաբեկչության գործողությունների հետևանքով, այդ պատճառով դրանք կարող են նշանակալի ծավալներ լինել», - ասել է Միլլերը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցում։
Ի պատասխան հարցի, հնարավոր է արդյոք արդյոք ապագա հանգույցով վերաուղղորդել հյուսիսայինն ամբողջ ծավալները, նա պատասխանել է. «Գիտեք, ոչ մի անհնար բան չկա»։
Միլլերը հիշեցրել է, որ «Գազպրոմ»-ն ունի «Հարավային հոսք» նախագծի իրականացմանը նախապատրաստման փորձ։ Նախագիծը դադարեցվել է և ավելի ուշ վերածվել «Թուրքական հոսք»-ի: «Հարավային հոսք»-ն ի սկզբանե նախատեսված էր 63 մլրդ խորանարդ մետր գազի հզորությամբ։
«Այդ պատճառով, եթե խոսենք նույնիսկ գազատարի նախագծման տեխնիկական փաստաթղթերի մասին, ապա «Հարավային հոսք»- ի համար այդ ամենը ժամանակին արդեն արվել է»,- նշել է «Գազպրոմ»-ի ղեկավարը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսքեր»-ի գազի տարանցումը տեղափոխել Սև ծովի տարածաշրջան և Թուրքիա: Նա այդ գաղափարը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք հանձնարարել են մանրամասն և արագ մշակել հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն դիմեց Վլադիմիր Պուտինին
Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների՝ ադրբեջանա-ղարաբաղյա...
Թուրքերը Հայաստան կգա՞ն 150 հազար դոլարի դիմաց քաղաքացիություն ստանալու նպատակով. Մնացական Բիչախչյան
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել...
Արցախում սպասում են Արայիկ Հարությունյանի վերադարձին, որպեսզի բացատրություններ պահանջեն
Արայիկ Հարությունյանի պատվիրակությունը դեռ Երեւանում է, նախատեսվում է, որ հանդիպումներ կունենա քաղաքական ուժերի հետ: Այս...
Զելենսկին՝ ռազմաճակատի տարբեր հատվածներում ակտիվ գործողությունների մասին
Մենք ունենք պաշտպանական օգնության նոր փաթեթ Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 725 միլիոն դոլարի չափով։ Սրանք շատ անհրաժեշտ...