Խնդրում եմ Կենտրոնական Ասիայի երկրներին չվերաբերվել որպես նախկին ԽՍՀՄ-ի. Տաջիկստանի նախագահը՝ Պուտինին
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Կենտրոնական Ասիայի երկրներին չվերաբերվել որպես նախկին ԽՍՀՄ երկրների:
Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը՝ Էմոմալի Ռահմոնն այս մասին հայտարարել է Աստանայում Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ֆորումի ժամանակ, որին մասնակցում է նաև Պուտինը:
«Այն ժամանակ, ինչպես հիմա, ուշադրություն չկար փոքր հանրապետությունների, փոքր ժողովուրդների նկատմամբ։ Ավանդույթներն ու սովորույթները հաշվի չեն առնվել։ Նրանք չեն աջակցել զարգացմանը»,- ասել է Ռահմոնը։
«Մենք ուզում ենք, որ մեզ հարգեն։ Որտե՞ղ ենք ինչ-որ բան կոտրել: Ինչ-որ տեղ սխա՞լ ենք բարևել: Մենք միշտ հարգել ենք մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ (Ռուսաստանի) շահերը։ Մենք ուզում ենք, որ մեզ հարգեն։ Ինչ է, մենք ինչ-որ օտարերկրացի՞ ենք: Մենք մեծ ներդրումների կարիք չունենք: Վլադիմիր Վլադիմիրովիչ, խնդրում եմ Կենտրոնական Ասիայի երկրների հարցում չունենալ այնպիսի քաղաքականություն ինչպիսին նախկին Խորհրդային Միության նկատմամբ էր»,- ասել է Տաջիկստանի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Աստանայում մեկնարկել է Միրզոյան - Լավրով - Բայրամով հանդիպումը
Աստանայում ընթանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհ...
Պրահայում Փաշինյանը Էրդողանից օգնություն է խնդրել ռազմագերիների ազատ արձակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում. Al-Monitor
Պրահայում Փաշինյանը Էրդողանից օգնություն է խնդրել ռազմագերիների ազատ արձակման հարցում և հայ-ադրբեջանական սահմանի սահմանա...
Կարծում եմ՝ Պուտինը ռացիոնալ խաղացող է, ով վատ հաշվարկ է արել. Բայդեն
Կարծում եմ՝ Պուտինը ռացիոնալ խաղացող է, ով վատ հաշվարկ է արել, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ին տված բացառիկ հարցազր...
Տպավորություն է, որ Թուրքիան ավելի շահագրգիռ է այսպես կոչված միջանցքով, քան Ադրբեջանը. Միրզոյան
Մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար, բայց բոլոր բացվելիք են...