Մակրոնը նույնիսկ թույլ է տվել իրեն զանգահարել WhatsApp-ով․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ մարդկային առումով լավ հարաբերություններ ունի աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ,
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնիսկ թույլ է տվել իրեն զանգահարել WhatsApp-ով, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Զելենսկին ասել է, որ պատերազմի պայմաններում պետք է շատ արագ որոշումներ կայացնի և ստեղծված իրավիճակում վարում է այսպես կոչված «այֆոնային դիվանագիտություն», որը նախկինում Ուկրաինան չուներ: Զելենսկու խոսքով՝ ինքը բոլորին խնդրել է խոսել ավելի արագ, ոչ թե հեռախոսազանգեր պատվիրել․ «Ես իսկապես մտերիմ հարաբերություններ ունեմ (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ) Բորիս Ջոնսոնի, (Լեհաստանի նախագահ Անջեյ) Դուդայի, Լատվիայի և Լիտվայի հետ, նրանց, ում կարող էի զանգահարել: Իսկ Էմանուել Մակրոնն ինձ միշտ ասում է՝ ինձ WhatsApp-ով զանգիր»։
Նմանատիպ հոդվածներ
«Կառավարությունից պահանջ ներկայացվեց ինձ»․ Թաթոյանի սկանդալային հայտարարությունը
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը 168.am-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ՄԻՊ աշխատելու ժամանա...
Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու որոշման նախագծի մասին
«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավ...
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել․ Էրդողանի խոսնակի հայտարարությունը
Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել, որին պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը, նման կարծիք է հայտն...
Հայաստանը դիմել է Իրանին՝ մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար․ Սաֆավին
Հայաստանը պաշտոնական հարցում է ներկայացրել իրանական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար: Մոտ 22 ե...