ՌԴ իրավապահները Ղրիմի կամրջի վրա պայթյունի գործով բերման են ենթարկել նաև Հայաստանի քաղաքացու․ ո՞վ է նա
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակման քրեական գործով ձերբակալել է ՌԴ հինգ քաղաքացու, Ուկրաինայի երեք քաղաքացու և ՀՀ մեկ քաղաքացու, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Հաստատվել է, որ Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը, դրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներ և գործակալներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պայթուցիկ սարքը Օդեսայից տեղափոխվել է Բուլղարիա, ապա վրացական Փոթի նավահանգիստ, որից հետո՝ Հայաստան։
ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է կասկածյալների անունները։ Հրապարակված ցանկի համաձայն՝ ահաբեկչությանը ներգրավված են եղել Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն, Դենիս Կովաչը և Ռոման Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Դանդրո Ինոսարիձեն և «Լևան» անունով մի միջնորդ, ինչպես նաև ՀՀ քաղաքացի Արթուր Տերչանյանը։
Ըստ ԱԴԾ-ի՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում՝ «Տրանսալիանս» տերմինալում, բեռը մաքսազերծվել է ԵԱՏՄ կանոնների համաձայն, ինչից հետո փաստաթղթերը փոխարինվել են: Դրանից հետո բեռի ուղարկողն արդեն դարձել է «ԳՈՒ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (Հայաստան, Ալավերդի), իսկ ստացողը` «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա):
[942daf4a69e03eb1b2e90e61c1e1ba60.png]
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ Զ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբա...
Վարդենիսի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի տեղաշարժ է նկատվել․ ՊՆ հայտարարություն
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջո...