Ինչ է հայտարարել Լավրովը` Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում
Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրականացման գործում և քննարկել, թե ինչ պետք է անել դրանց շուտափույթ իրագործման համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք, անշուշտ, այսօր ցանկանում ենք քննարկել, թե ինչպես են ընթանում Ադրբեջանի հետ ձեր բանակցությունները։ Ես գիտեմ, որ վերջերս շփումներ են եղել Եվրոպայում, լրատվամիջոցներում տարբեր ասեկոսեներ ու ենթադրություններ կան։ Իհարկե, կարևոր կլինի այսօր դիտարկել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն ավելի արագ կյանքի կոչվեն», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ կարգավորման համար շատ բան արդեն արվել է, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ, կան սահմանազատման «ուրվագծեր»։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն. մանրամասներ
Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգ...
Փաշինյանն ու Գրիգորյանը ևս Աստանա կմեկնեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վաղը` հոկտեմբերի 13–ին, կմեկնեն Ղազախստանի մայրաքաղաք Ա...
ՌԴ արձագանքը` հայ–ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու վերաբերյալ
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբ...
Բաբայանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ-ում անցկացրած հանդիպումներից
Արցախը դեմ չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն անընդունելի է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել...