«Մենք լիակատար ըմբռնում ունենք». Վոլոդինը` Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին
Պետդումայի նախագահը, մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը, ասել է.
«Մենք լիակատար ըմբռնում ունենք, սա լավ հիմք է, երբ ժողովուրդները միմյանց նկատմամբ բարյացակամ են վերաբերվում, երբ տարաձայնություններ չկան։ Պետական մակարդակով մենք դա պետք է օգտագործենք հարաբերությունները զարգացնելու համար։ Իսկ դրա համար պետք է հետագա նոր քայլեր ձեռնարկել»:
Վոլոդինը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքը քաղաքական խմբակցությունների և Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի և Հայաստանի Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների միջոցով.
«Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի դրանից շահեն մեր ժողովուրդները»:
Առանձնահատուկ ուշադրություն, ըստ Վոլոդինի, պետք է դարձվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական հարթության շրջանակում փոխգործակցությանը։ Պետդումայի նախագահը նշել է նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի կայուն զարգացումը, դրական միտում կա զբոսաշրջության ոլորտում։ Այսպես, ըստ նրա, Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2022 թվականի հունվար-հուլիսին կազմել է 2 միլիարդ դոլար, ինչը 47,7 տոկոսով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանին և Հայաստանին վաղուց են կապում բարեկամական սերտ հարաբերությունները. նա կարծում է, որ Հայաստանի Ազգային ժողովի և Պետդումայի պատգամավորների միջև երկխոսությունն ակտիվացման կարիք ունի:
«Մենք այնպիսի պատմական ժամանակաշրջանում ենք, երբ աշխարհում շատ բան է փոխվում։ Մենք պետք է պատվով անցնենք այս մարտահրավերները»,- ասել է Սիմոնյանը:
Նա նաև հանդես է եկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական ձևաչափի շրջանակում տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկելու նախաձեռնությամբ։ Վյաչեսլավ Վոլոդինն աջակցել է առաջարկին:
Նմանատիպ հոդվածներ
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
«Հենց դրան են սպասում Ռուսաստանի քաղաքացիները». Մեդվեդև
Ռուսաստանը Ղրիմի կամրջի դեմ ուկրաինական ահաբեկչությանը պետք է պատասխանի միայն ահաբեկիչների ուղղակի ոչնչացմամբ: Այս մասին...
Պեսկովը` ՌԴ-ի և ՀԱՊԿ դաշնակից երկրների տարաձայնությունների մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և ՀԱՊԿ դաշնակի...