Կադրեր` Բագրատունյաց պողոտայի հյուրատան պայթյունից
Ինչպես արդեն նշել էինք, այսօր ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ ԱԻՆ-ը դեպքի վայրից կադրեր է հրապարակել:
Հիշեցնենք, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բագրատունյաց 2/8 հացեում գտնվող «D & D» հյուրատանը (մոտ 150 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ վնասվել են երկու հյուրասենյակի առաստաղները, միջանցքի առաստաղը և պատը, դռներ և պատուհաններ։
Տուժածներ Ա․ Ա․-ն և Կ․ Ս․-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
[39834edb398c6231fd30f5524df1fa0e.jpg]
[833a6d677816c7123467914366d1ff1f.jpg]
[a8895bb36c5d2e5fa8e539c8bcb6cda0.jpg]
[df593a394dc1bf2f77a6debfb55b1d92.jpg]