«Իրանի հարևանների սահմանները կարմիր գծեր են». Իրանի փոխնախագահը` Ադրբեջանի վարչապետին
ԻԻՀ առաջին փոխնախագահ Մուհամեդ Մոխբերն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը հատարաել է, որ Իրան-Ռուսաստան-Ադրբեջան համագործակցության եռակողմ փաստաթուղթը կարեւոր դեր է խաղում հարաբերությունների ընդլայնման գործում։ Տեղեկատվությունը փոխանցում է Mehr-ը։
Երկրի փոխնախագահի խոսքով՝ տրանսպորտի ոլորտում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու լայն հնարավորություններ կան, եւ Թեհրանը հաստատակամ է Բաքվի հետ համագործակցության ամրապնդման հարցում։
Նա նշել է, որ երկկողմ առեւտրի ծավալների մեծացմանն ուղղված արտոնյալ առեւտրի ընդլայնումն Իրանի ռազմավարություններից մեկն է եւ կոչ է արել օգտագործել Իրանի եւ Ադրբեջանի առկա հնարավորությունները՝ առեւտրի հետագա ընդլայնման համար։
Առաջին փոխնախագահը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն Ադրբեջանին «եղբայր» է համարում եւ պատրաստ է ընդլայնել Բաքվի հետ բազմակողմ համագործակցությունը։ Նա նաեւ ընդգծել է, որ Իրանի հարեւանների սահմանները կարմիր գծեր են, եւ Թեհրանը այդ սահմանների դեմ ուղղված սպառնալիքները չի ընդունի։
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Չեն ստորագրի, կմնան ձմռան ցրտին առանց լույսի ու գազի». ադրբեջանցի պատգամավորը սպառնում է հայերին
Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը սպառնում է հայկական կողմին ադրբեջանական պայմաններով խաղաղության պայմանագրի ստորա...
Պուտինի մերձավոր շրջապատից մի անձ նրա հետ սուր վեճի է բռնվել. Պեսկովը մեկնաբանել է
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կտրականապես հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատում պառակտ...