«Երեք-չորս օրվա ընթացքում». Էրդողանը` Պուտինի հետ հանդիպման մասին
Առաջիկա «երեք-չորս օրվա ընթացքում» ակնկալում եմ դեմ առ դեմ հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր պարոն Պուտինի ծննդյան օրն է: Ես ուզում էի շնորհավորել նրան, և նա իր հերթին շնորհակալություն հայտնեց մեր միջնորդության համար (ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ): Բացի այդ, լավ կլիներ, որ մենք կարողանայինք հանդիպում անցկացնել մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ երեք-չորս օրվա ընթացքում: Եթե պարոն Պուտինը նույնպես կարողանա գալ ասիական բանակցություններին, մենք կկարողանանք. երկկողմ բանակցություններ վարել, ինչպես նաև Ռուսաստան-Ուկրաինա հարցով բանակցություններ»,- ասել է Էրդողանը լրագրողներին:
Հիշեցնենք` Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության նախագահները այսօր հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Չեն ստորագրի, կմնան ձմռան ցրտին առանց լույսի ու գազի». ադրբեջանցի պատգամավորը սպառնում է հայերին
Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը սպառնում է հայկական կողմին ադրբեջանական պայմաններով խաղաղության պայմանագրի ստորա...
Պուտինի մերձավոր շրջապատից մի անձ նրա հետ սուր վեճի է բռնվել. Պեսկովը մեկնաբանել է
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կտրականապես հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատում պառակտ...