ԱՄՆ Պետդեպը՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության ստեղծման մասին
ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության ստեղծումը և հույս ունի, որ դա կնպաստի կողմերի միջև բանակցություններին։ Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք ոգևորված ենք Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից և ողջունում ենք Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի գործողությունները՝ խթանելու համապարփակ խաղաղ գործընթացը», – ասսել է նա։
«Մասնավորապես, մենք ողջունում ենք տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում գրանցված առաջընթացը: Այս առաքելությունը կողմերի միջև վստահության ձևավորման նպատակ ունի և կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին», – ասել է Պատելը:
Եվրախորհրդի հայտարարության համաձայն՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կսկսի գործել հոկտեմբերին և կտևի երկու ամիս։
Նմանատիպ հոդվածներ
Պրահայում ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
Պրահայում ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը։ Ավելի վաղ տեղեմացրել էինք, որ Պ...
Ադրբեջանը հակված չէ Արցախի հարցը քննարկել Հայաստանի հետ. ԱԳՆ մամուլի խոսնակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագ...
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը. մանրամասներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կար...
Ավարտվել է Փաշինյանի Ալիևի, Մակրոնի ու Միշելի քառակողմ հանդիպումը
Պրահայում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվ...