Հասարակություն
Մինչև 2030 թվական աշխարհի բնակչության գրեթե 7%-ը կապրի աղքատության մեջ. Համաշխարհային բանկը նշել է պատճառները
Համաշխարհային բանկը հաղորդել է, որ մինչև 2030 թվականն անհնար է արմատախիլ անել ծայրահեղ աղքատությունը: Այս մասին գրում է Говорит Москва-ն՝ հղում տալով Forbes-ին:
Մինչ այդ, ըստ վերլուծաբանների, աշխարհի բնակչության գրեթե 7%-ը, ամենայն հավանականությամբ, կապրի աղքատության մեջ:
Պատճառը համավարակն է, Ուկրաինայում հակամարտությունը և պարենային ապրանքների բարձր գները։ Համաշխարհային բանկի զեկույցում նշվում է, որ մինչև 2030 թվականը ծայրահեղ աղքատությունը մինչև 3% նվազեցնելու նպատակը ներկայումս իրագործելի չէ, ընդգծում է Forbes-ը։
Զեկույցում նշվում է նաև, որ 2020 թվականին 70 միլիոն մարդ ընկել է ծայրահեղ աղքատության գծից, ինչը ամենամեծ աճն է 1990 թվականին մոնիտորինգի մեկնարկից ի վեր:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ապա լռեցվել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված 17 հայ ռազմագերիներին. ՊՆ
Ինչ իրավիճակ է Արցախում. ցուցարարները պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանին
Ով է Ղրիմի կամրջի վրա պայթուցիկ տեղափոխած հայ տղամարդը. մանրամասներ. Mk. ru
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0