«Մեր երկիրը վստահորեն ընտրել է իր ուղին և չի շեղվելու դրանից». Մեդվեդև
Ռուսաստանը չի կռվում Ուկրաինայի դեմ: Ուկրաինան միայն գործիք է: ԱՄՆ-ի և ողջ Արևմուտքի նպատակը Ռուսաստանին ոչնչացնելն է: Այս մասին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նա պարզաբանել է, որ Ուկրաինան տեխնիկական գործիք է, և նրա քաղաքացիները «ծախսվող նյութ են Արևմուտքի ընտրած ռազմական գործողությունների թատրոնում»։ Միևնույն ժամանակ, Մեդվեդևն ընդծել է, որ Ռուսաստանը կշարունակի ազատագրել նեոնացիստների կողմից օկուպացված տարածքները:
«Անկախ նրանից, թե ինչ են այսօր փորձում անել մեր թշնամիները, ինչպես նաև խոսում են նրանց խամաճիկները Կիևում, հիմա դրանք Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտներն են: Մենք մեր հողի վրա կպաշտպանենք մարդկանց, ովքեր մեզ են վստահել իրենց ճակատագիրը»,- ասել է նա կուսակցության գլխավոր խորհրդում։
«Մեր երկիրը վստահորեն ընտրել է իր ուղին և չի շեղվելու դրանից: Պետության ղեկավարի կողմից դրված բոլոր նպատակները՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին և մեր տարածքները, անշուշտ կիրականացվեն», - ասել է Մեդվեդևը։
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Վերջերս ճակնդեղի նմանվող մի սրիկա ելույթ էր ունենում». Լուկաշենկո
Բելառուսում զորահավաք հայտարարելու կարիք չկա։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշ...
«Դիմել եմ Հայաստանի վարչապետին և կրկին պատասխան չեմ ստացել». Ալիև
Պրահայի հանդիպումից հետո լրագրողների հետ զրուցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ վաղ, թե ուշ Հայաստանը կտրամադ...