«Դիմել եմ Հայաստանի վարչապետին և կրկին պատասխան չեմ ստացել». Ալիև
Պրահայի հանդիպումից հետո լրագրողների հետ զրուցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ վաղ, թե ուշ Հայաստանը կտրամադրի անցում դեպի Նախիջևան։ Ալիևի խոսքով` երբ դիմել է Հայաստանի վարչապետին, թե վերջ ի վերջո իրենց պետք է տրամադրել ավտոմոբիլային ճանապարհ, կրկին պատասխան չի ստացել։
«Սա արդեն նույնիսկ ծիծաղելի չէ, որովհետև դա մեծ հատված չէ, բոլորը գիտեն, թե ոնց են անցնելու երկաթուղին, ավտոմոբիլային ճանապարհը։ Անհասկանալի է, կամավոր մեզ Նախիջևան մուտք տրամադրելու ցանկության բացակայությունը՝ խախտելով պարտավորությունները։ Բայց մենք դեռ պահպանում ենք համբերությունը, ես վստահ եմ, որ դրան նույնպես հասնելու ենք, բայց ցանկալի է շուտ»,-ասել է ագրեսոր երկրի ղեկավարը։
Ըստ Ալիևի, այդ հարցը կքննարկվի իր և Փաշինյանի՝ նոյեմբերին տեղի ունենալիք բրյուսելյան հանդիպմանը, ԱԳ նախարարների հանդիպմանը, սահմանազատման հարցերով այս ամիս Բրյուսելում նախատեսված հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում երեկ տեղի ունեցավ քառակողմ հանդիպում` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև:
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
«Չեն ստորագրի, կմնան ձմռան ցրտին առանց լույսի ու գազի». ադրբեջանցի պատգամավորը սպառնում է հայերին
Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը սպառնում է հայկական կողմին ադրբեջանական պայմաններով խաղաղության պայմանագրի ստորա...
Պուտինի մերձավոր շրջապատից մի անձ նրա հետ սուր վեճի է բռնվել. Պեսկովը մեկնաբանել է
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կտրականապես հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատում պառակտ...