Վարորդը ԱՀԿ համաժողովի հյուրին օդանավակայանից Երևանի Կենտրոն 50 դոլարով է տարել. ահազանգ

 Զվարթնոց օդանավակայանից Երևանի Կենտրոն 50 դոլարով (ավելի քան 20000 դրամ): Այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան օգտատեր Անժելա Կժդրյանը:

 

«Հիմա Հայաստանում ԱՀԿ մեծ համաժողով է ընթանում, մոտ 500 հոգի մարդ է եկել տարբեր երկրներից: Օդանավակայանում տաքսիստը հյուրերից մեկին առաջարկել է 20$-ով (մոտ 8500 դրամ) տեղ հասցնել, իսկ հասնելուց հետո պահանջել է 50$:

 

Վերջերս Հայաստանում մեկը մյուսի հետևից միջազգային միջոցառումներ են լինում լիքը հյուրերով: Դրանք բացի բուն նպատակից կարևոր են նաև մարդկանց մեր երկիրը ու այժմյան իրավիճակը ներկայացնելու ու վաղը մյուս օր էսպես ասած «brand ambassador»-ներ ունենալու համար: Կարելի է էլի մի քիչ տեսած պահել, մարդկանց հենց առաջին վայրկյանից «մանթո» չքցել: Սրա դեմը ո՞նց են առնում, տաքսիստների բարոյականության վրա հույսս չեմ դնում»:

Քաղաքականություն