Երևան 6°C

USD - 395.53 EUR - 393.43 RUB - 6.42

Ռուսաստանի ԱԳՆ-ից մեկնաբանել են «Մասկի պլանը» Ուկրաինայի համար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ուկրաինայի վերաբերյալ գործարար Իլոն Մասկի ծրագիրը, ասել է, որ սա հանրային քննարկման մի մասն է, և Արևմուտքը սկսել է հարցեր տալ, թե ինչ է կատարվում։

 

Երկուշաբթի օրը Մասկը գրել էր, որ կասկածում է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ուկրաինայի հաղթանակի հնարավորությանը, և կողմերին խաղաղության կոչ է արել։ Նա նաև առաջարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր տեսլականը։ Ծրագիրը նախատեսում է «վերաքվեարկություն» Դոնբասում «ՄԱԿ-ի հսկողության ներքո»՝ Ղրիմը պահելով «Ռուսաստանի պաշտոնական մաս, ինչպես դա եղել է 1783 թվականից (մինչև Խրուշչովի սխալը)», Ղրիմի ջրամատակարարման երաշխիքներ և Ուկրաինայի չեզոքության կարգավիճակ։

 

«Այս ամենը մեկնաբանելն անիմաստ է, որովհետեւ սա հանրային քննարկում է, կան տարբեր մարդիկ՝ քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, հովանավորներ, բարերարներ, մշակույթի զավակներ, արվեստագետներ, իրենք ունեն իրենց կարծիքը, մասնակցում են քննարկմանը , նրանցից յուրաքանչյուրն ունի իր նպատակն ու առաջադրանքը»,- ասել է Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում։

 

«Իհարկե, աշխարհն այժմ շատ խորն  անցնում ամեն ինչի միջով, նույնիսկ ոչ թե փոփոխություններով, այլ ցնցումներ, որոնք կապված են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ և հրահրվում են Արևմուտքի կողմից, և վերջապես, հավանաբար, Արևմուտքում, սկսում է հարց առաջանալ. ինչու՞ է այս ամենը տեղի ունենում, բայց ո՞րն է Սպիտակ տան, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի կառույցների դերն այս ամենում»,-ասել է նա։  

 

 

Տեսանյութ