Հասարակություն
Բենյամին Նեթանյահուն հոսպիտալացվել է
Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ հրեական Քավության օրվա կապակցությամբ աղոթքի ժամանակ իրեն վատ է զգացել: Այս մասին գրում է Reuters-ը։
«Նախկին վարչապետ Նեթանյահուն վատ է զգացել սինագոգում աղոթքի ժամանակ, այժմ իրեն լավ է զգում»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ տեղում մի շարք անալիզներ են արվել, որոնց պատասխանները նորմալ են եղել,: Այնուամենայնիվ արդեն հիվանդանոցում նախկին վարչապետը այլ հետազոտություններ նույնպես պետք է անցնի «ցանկացած կասկած փարատելու համար»։
Իսրայելի նախկին վարչապետը նոյեմբերի 1-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների նախաշեմին գլխավորում է աջակողմյան եւ ծայրահեղ կրոնական կուսակցությունների դաշինքը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ապա լռեցվել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված 17 հայ ռազմագերիներին. ՊՆ
Ինչ իրավիճակ է Արցախում. ցուցարարները պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանին
Ով է Ղրիմի կամրջի վրա պայթուցիկ տեղափոխած հայ տղամարդը. մանրամասներ. Mk. ru
Ավելին Հասարակություն բաժնից
Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց․ փաստաբան
4.0