Արևմուտքին չի հաջողվի Ռուսաստանի ու Իրանի վրա բարդել էներգետիկ ճգնաժամի պատասխանատվությունը. իրանցի փոխնախարար
Արևմուտքին չի հաջողվի Ռուսաստանի ու Իրանի վրա բարդել էներգառեսուրսների պահանջարկի հետ կապված իր խնդիրների պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Իրանի նավթի փոխնախարար Ահմադ Ասադզադեն:
«Ընթանում է ՕՊԵԿ+ի նիստը, որտեղ որոշում կկայացվի։ Ուզում եմ ասել, որ Եվրոպայի և Ամերիկայի երկրները չեն կարող մեզ վրա բարդել նավթային ոլորտի իրենց պահանջմունքները և նավթագազային ճգնաժամը»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ՕՊԵԿ-ը` Նավթ արտահանող երկրների կազմակերպության նախարարների կոմիտեն խորհուրդ է տվել կարտելի երկրներին կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով, ինչը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային շուկայում գնաճի։
Սպիտակ տունը կազմակերպության որոշումը «աղետ» է որակել և ոչ բարեկամական քայլ։
Նմանատիպ հոդվածներ
Ավարտվել է Փաշինյանի Ալիևի, Մակրոնի ու Միշելի քառակողմ հանդիպումը
Պրահայում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվ...
Պրահայում մեկնարկել է Փաշինյան - Էրդողան հանդիպումը
Այս րոպեներին Պրահայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հիշեցն...
Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն վաղը. Sabah
Թուրքական իշխանամետ Sabah պարբերականը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում հանդիպելու է Հայաստան...
Միրզոյանը, Բլինքենն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Հոկտեմբերի 4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի...