ՆԱՏՕ-ում նախազգուշացրել են ռուսական Poseidon միջուկային անօդաչուի հնարավոր արձակման մասին

ՆԱՏՕ-ի հետախուզությունը դաշինքի հրամանատարությանը նախազգուշացրել է ռուսական «Պոսեյդոն» անօդաչու ստորջրյա սարքավորման հնարավոր փորձարկումների մասին, որը կարող է ռադիոակտիվ ցունամի առաջացնել: Այս մասին հայտնում է իտալական Repubblica հրատարակությունը: Նշվում է, որ խոսքը  ցունամիի մասին է, որ կարող է երկրի երեսից ջնջել այնպիսի մեգապոլիսներ, ինչպիսիք են Նյու Յորքը կամ Լոս Անջելեսը:
 

Ըստ հրապարակման՝ հատուկ ծառայությունների զեկույցը վերաբերում է Կարայի ծովում «Բելգորոդ» բազմաֆունկցիոնալ միջուկային սուզանավի տեղաշարժերին, որտեղ կարող են տեղի ունենալ միջուկային անօդաչու սարքերի ենթադրյալ արձակումներ:
 

Repubblica-ն նշում է, որ ԱՄՆ-ին հասանելի ինֆրակարմիր արբանյակները չեն տեսնում, թե ինչ է կատարվում ծովի խորքերում, իսկ «Պոսեյդոնը» նախագծված է այնպես, որ քիչ ջերմություն արձակելով, անաղմուկ կարող է շարժվել ժամում հարյուր կիլոմետրից ավելի արագությամբ:
 

«Նույնիսկ զուտ փորձնական հայտարարությունը Կրեմլին թույլ կտա ցուցադրել իր եզակի կարողությունը Արևմուտքի հետ քաշքշուկի մեջ. զենք, որից պաշտպանություն չկա»,- գրում է հրատարակությունը։

Քաղաքականություն