ՆԱՏՕ-ն թույլ չի տա Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին, մինչև ռուսական հատուկ գործողության ավարտը. The New York Times

Հյուսիսատլանտյան դաշինքը թույլ չի տա Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին մինչև ռուսական հատուկ գործողության ավարտը։ Այս մասին գրում է The New York Times-ը:
 

Սյունակագիրներ Էնդրյու Կրամերի և Դեն Բիլեֆսկու կարծիքով՝ չափազանց քիչ է հավանական, որ Ուկրաինան, որը մասնակցում է ռազմական գործողություններին, ավելի վաղ ընդունվի ՆԱՏՕ, քանի որ դաշինքը հավատարիմ է հավաքական պաշտպանության սկզբունքին, իսկ Ուկրաինայի անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ն պետք է կիրառի բոլոր անդամների փոխադարձ պաշտպանության մասին կանոնադրության հինգերորդ հոդվածը:
 

Փորձագետները կանխատեսում են, որ դա կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ:
 

Հրատարակությունը հիշեցրել է նաև, որ նախկինում Ֆրանսիան և Գերմանիան դեմ էին Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Նույն կարծիքին էր Բայդենը։

Քաղաքականություն