Խաղողը գետնին չի մնա. Քերոբյան
Մեր կատարած աշխատանքի արդյունքում խաղողագործների 80%-ը իրենց հարցերը լուծել է մինչև հուլիսի 1-ը, բոլորը պայմանագրերը կնքել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խաղողի մթերման ցածր գներին և խաղողագործների բողոքի ակցիաներին, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Խնդրի մյուս մասը հետաձգվել է, որովհետև որոշ ընկերություններ կարիք չունեն պետական աջակցման ծրագրի, և իրենք իրենց սեփական ծրագրերով են գնում առաջ, այդտեղ երկու խոշոր ընկերություններն են՝ Երևանի կոնյակի գործարանը և «Նոյ» կոնյակի գործարանը։ Այս երկու ընկերությունները երբեք չեն օգտվում մեր ծրագրերից և առաջնորդվում են իրենց սեփական քաղաքականությամբ։ Մյուսները մեծ մասամբ լուծել են իրենց խնդիրները։ Այսօր մենք վստահություն ունենք, որ ծավալի հետ կապված խնդիրներ չեն առաջանա, այսինքն խաղողը գետնին չի մնա։ Մենք կարծում ենք, որ գնային առումով ամեն ինչ արել ենք»,- նշեց Քերոբյանը
Վերջինս հավելեց նաև, որ հաջորդ տարվա համար կառավարությունը ունի ավելի լայն գործիքակազմ առկա խնդիրները լուծելու համար։
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին
Մենք չէինք ուզում հրապարակել հայ ռազմագերիների գնդակահարության և զինվորների մարմինների խաշտանգման կադրերը` գիտակցե...
ՊՆ-ն` գերիների գնդակահարության տարածվող կադրերի մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները գնդակահարում...
Պարզվել է, թե որտեղ է թշնամին հայ զինծառայողներին գնդակահարել. Սահակյան
Հայկական կողմն արդեն պարզել է, որ երեկ սոցցանցերում տարածված տեսանյութը, որում երևում էին հայ ռազմագերիների գնդակա...
Ո՞րոնք են Ադրբեջանի 5 պահանջները Հայաստանից. ՀԺ-ի հավաստի աղբյուր
Միջազգային և տարածաշրջանի լարվածության պայմաններում հաճախ իսկապես դժվար է գույքագրել Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ...