Միրզոյանը Ժնևում հանդիպել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ
Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի ավերապահ պահպանման հրամայականը:
Նախարար Միրզոյանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և իրականացրած պատերազմական հանցագործությունները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, հայ ռազմագերիների անմարդկային խոշտանգումներն ու արտադատական սպանությունները, և շեշտել, որ մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի։
Նմանատիպ հոդվածներ
Տեր-Պետրոսյանի արձագանքը` Ադրբեջանի պահանջների մասին նյութին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է այսօր «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված՝ Ադրբեջանի պա...
«Արդեն 2-րդ դեպքն է` Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր խոստումը». Փաշինյանը գրառում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում...
Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» ԱՄՆ-ի, քան թե ՌԴ-ի կողմից. Արմեն Գրիգորյան
Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ` Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի ու ԱԳ նախարարների համատեղ զրույցից
Համացանցում տարածվել է լուսանկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ...