Երևան 6°C

USD - 395.53 EUR - 393.43 RUB - 6.42

Ադրբեջանը չի ցանկանում, որ իր քաղաքացին առնչվի ՀՀ մաքսավորի և սահմանապահի հետ. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանային ճանապարհների իրավական ընթացակարգերի շուրջ պետք է համաձայնություն լինի, որի դեպքում սահմանին մաքսային և անձնագրային հսկողություն լինի։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Այս ամենի վերաբերյալ Ադրբեջանն աշխատանքային մակարդակով առարկություն չի ներկայացնում։ Ադրբեջանը միայն ասում է` քանի որ սուր կոնֆլիկտային իրավիճակ է, իրենք չեն ցանկանում, որ իրենց քաղաքացին առնչվի Հայաստանի մաքսավորի և սահմանապահի հետ։ Մենք էլ, բնականաբար, չենք ցանկանում, որ Հայաստանի քաղաքացին առնչվի մաքսավորի և սահմանապահի հետ»,– նշել է Փաշինյանը։

 

Նրա խոսքով` տարբերակ կա, որ սահմանին, օրինակ, ռուս սահմանապահ կանգնի։ Վարչապետի պնդմամբ` եթե ադրբեջանական կողմում էլ ռուս սահմանապահ չկանգնի, ապա սկզբունքն այդ դեպքում էլ կխախտվի։

Տեսանյութ