Կփոխվի «կարմիր գծերի» գույնն ու վճարի չափը. նախագիծ
ՀՀ կառավարությունը որոշել է փոխել վճարովի ավտոկայանատեղերի` «կարմիր գծերի» գույնն ու վճարի չափը։
Այդ նպատակով մշակված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանն ու առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի դատին։
Նախագծով նախատեսվում է երևանյան ներկայիս միանման ավտոկայանատեղերը տարբերակել ըստ նշանակության. հաշմանդամ վարորդների համար` մի գույնով, ծառայողական ավտոմեքենաների համար` մեկ այլ, շարքային քաղաքացիների համար էլ` ուրիշ գույնի գետնանշումով:
«Կարմիր գույնի գետնանշումներում թեև առկա են առանձին հատվածներ, որոնք նախատեսված միայն հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար, սակայն գործնականում գույնի միատոնության պատճառով չեն տարբերակվում այլ վարորդների կողմից, ինչն էական խոչընդոտ է հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման խնդրի լուծման համար»,– ասված է օրենքի նախագծի հիմնավորման մեջ։
Միաժամանակ փոփոխություններ կլինեն նաև ըստ տեղանքի. կենտրոնում ավտոկայանատեղին ավելի թանկ կլինի, ծայրամասերում` ավելի էժան։ Նոր դրույքաչափերը կսահմանվեն ըստ առկա գոտիականության։
Նշենք, որ ներկայում վճարման դրույքաչափերն ընդհանուր են, ավտոկայանատեղերն առանձնացված չեն ըստ գոտիականության:
Թե ինչ գներ ու գույներ կսահմանվեն, դեռ հայտնի չէ։ Այդ հարցով կառավարությունը նոր որոշում կընդունի, բայց արդեն խորհրդարանի կողմից այս օրենսդրական առաջարկի ընդունումից հետո։
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին
Մենք չէինք ուզում հրապարակել հայ ռազմագերիների գնդակահարության և զինվորների մարմինների խաշտանգման կադրերը` գիտակցելով, ո...
ՊՆ-ն` գերիների գնդակահարության տարածվող կադրերի մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները գնդակահարում հայ ռ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը խախտել է հրադադարը. խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ են վարում
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսա...
Մենք ունենք հրաման՝ վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքները. ԳՇ պետի տեղակալ
Նախօրեին դեպքերը հենց եղել են այն պատճառով, որովհետեւ մենք հակազդում ենք, չենք թողնում իրենք առաջ գան, չենք թողնում ամրա...