Խաղողագործների բողոքի ակցիան. ինչ են առաջարկել տնտեսվարողներին

Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ 2 ժամից ավելի է  բողոքի ակցիա են անում Արմավիրի մարզի խաղողագործները:

Նրանք պնդում են, որ սովորականի նման խաղողը մշակել են, բայց արդեն հոկտեմբերն է մոտենում, բայց իրենց հստակ չեն ասում՝ որտեղ պիտի մթերեն, որքանով պիտի մթերեն։

 

Նրանց բարկացրել է, որ առաջարկվող մթերումը մեկ կգ-ի համար100 դրամ է, այն ինչ խաղողի ինքնարժեքն իրենց վրա նստում է 120 դրամ:

Արմավիրի մարզպետը եկել է կառավարություն` հարցին պատասխան գտնելու համար: Բնակիչների տեղեկություններով մարզպետին ընդունելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

Քիչ առաջ կառավարության ներկայհացուցիչը մոտեցավ խաղողագործներին և ասաց, որ գանան Էկոնոմիկայի նախարարությունը, որտեղ իրենց կընդունեն: Այժմ արմավիրցիները գնում են նախարարության շենք:

 

Քաղաքականություն