
«Հյուսիսային հոսք»-ի և «Հյուսիսային հոսք-2»-ի վնասումից հետո ՌԴ-ում հարուցվել է քրգործ միջազգային ահաբեկչության հոդվածով

ՌԴ ԱԴԾ-ում քրեական գործ է հարուցել միջազգային ահաբեկչության հոդվածով՝ ռուսական երկու գազատարների՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների վնասման հետ կապված։ Այս մասին գրում է Forbes-ը՝ հղում տալով ՌԴ Գլխավոր դատախազությանը:
Նշվում է, որ խողովակաշարերը տուժել են կանխամտածված գործողություններից, որոնք զգալի տնտեսական վնաս են հասցրել Ռուսաստանին։
Հիշեցնենք, որ Շվեդիայում և Դանիայում ավելի վաղ հայտարարել էին գազատարներից արտահոսքի տարածքում պայթյունների մասին: